Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՊՆ. Հարավային և հարավարևելյան ուղղությամբ հայկական կողմն ունեցել է դիրքային որոշակի բարելավում

ՊՆ. Հարավային և հարավարևելյան ուղղությամբ հայկական կողմն ունեցել է դիրքային որոշակի բարելավում
01.11.2020 | 15:08

Հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել ենք դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում, հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց՝ այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈՒ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։ Կենտրոնական ուղղությամբ 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա և օգտագործելով հրետանի՝ ադրբեջանական կողմին հաջողվել է ունենալ դիրքային որոշակի բարելավում։

Անդրադառնալով Ժնևում հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պայմանավորվածությանը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ նշվի և ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը, տեսնել խախտողին, ինչու չէ նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը»: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերը և հետևանքները ուսումնասիրվում են. «Դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք: Ես կուզենայի նորից փաստել, նախ, որ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են հրթիռային և հրետանային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»:

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ